Բուլղարիայի Սիլիստրա քաղաքի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին 400 տարեկան է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բուլղարիայի լրատվական գործակալությունը:

Համարվում է, որ Սուրբ Աստվածածինը Բուլղարիայի ամենահին հայկական եկեղեցին է: Եկեղեցու վերանորոգման աշխատանքների ընթացքում տարիներ առաջ հայտնաբերվել է կառուցման թվականը նշող քարե սալիկը:

Եկեղեցու գմբեթը եզակի է իր որմնանկարներով, որոնք, հետազոտողների կարծիքով, հազվագյուտ առանձնահատկություն են հայկական եկեղեցիների համար:

Եկեղեցին գտնվում է մոտ 180 քմ մակերեսով բակում, որտեղ կան նաև քահանայի համար փոքրիկ տնակ և մի շենք, որտեղ նախկինում տեղակայված էր հայկական դպրոցը, իսկ այժմ գտնվում է հանրային կենտրոնը և Հայերի դեմ  ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը նախագծել է Դիրան Ապելյանը: