Արևմտյան Հայաստանի Ադանայի նահանգի Կոզան գավառում նախորդ օրվա ընթացքում բռնկված և մինչ օրս շարունակվող անտառային հրդեհը վերահսկողության տակ է: Հրդեհի հետևանքով ոչնչացվել է ավելի քան 200 հա անտառ, տարհանվել են 6 գյուղի և 800 տնտեսության բնակիչներ: Քանի որ հրդեհը սկսվել է տարբեր կետերում, ենթադրվում է դիվերսիայի վարկածը։

Ըստ հայտարարության՝ քամու ազդեցությամբ տարածվող հրդեհի ծիջման աշխատանքերին լծվել է ավելի քան 90 ջոկատ: Ածխատանքներին օդից մասնակցում են 2 հրշեջ ​​ինքնաթիռ և 6  ուղղաթիռ:

Հրդեհի տարածք են մեկնել նաև Ադանայի նահանգային ժանդարմերիայի հրամանատարությանը պատկանող հատուկ ջոկատները և հրամանատարական ստորաբաժանումները: