Արեւմտյան Հայաստանում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռան՝ Արարատի կատարին տեղացել է սեզոնի առաջին ձյունը:

Վերջերս տեղացող հորդառատ անձրևները բիբլիական լեռան գագաթին թափվել են ձյան տեսքով: Գագաթը գրեթե ամբողջովին ճերմակել է։

 Իգդիրում գործող Լուսանկարների, շրջագայության, մշակույթի և բնության ակումբի նախագահ Մուհամեդ Աքքուշը թղթակցի հետ զրույցում նշել է «Արարատ լեռան վրա տեղացած ձյունն ընկալում ենք որպես ձմռան ավետում և առաջին քայլի նշան դեպի ձմեռ։ Գիշերը ձյուն տեղաց՝ մեզ ուղերձ հղելով, թե պատրաստվեք, ձմեռը մոտենում է»։ Առաջինը հենց այս լեռան գագաթին է ձյուն տեղում, ձմռան առաջին ավետումը այստեղից է ստացվում»։