Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը պարբերաբար բողոքներ է ստանում թուրքամետ գրոհայինների գործողությունների վերաբերյալ:

Ահաբեկիչները  ակտիվ են հատկապես  երկրի հյուսիս-արևելքում, որտեղ պաշտոնական Անկարան ռազմական գործողություն է իրականացնում բավականին ցինիկ անունով ՝ «Խաղաղության աղբյուր»:

Թուրքամետ կազմավորումների հրամանատարությունը պարբերաբար արգելափակում է էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը  քրդական կազմավորումների և պաշտոնական Դամասկոսի կողմից վերահսկվող տարածքներում ՝ այդպիսով փորձելով ազդել իրենց հակառակորդների վրա:

Այս ամենից բացի,թուրքամետ գրոհայինները կարող են թալանել տեղի բնակչությանը առանց խոչընդոտների:

Թուրքամետ խմբերի զինյալները թալանում են ինչպես քաղաքացիների անձնական ունեցվածքը, ներառյալ գյուղացիների  հավաքած բերքը, այնպես էլ ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարման օբյեկտների սարքավորումները: