Կովկասի բնության հիմնադրամի  /CNF/  կողմից 2020 թվականի երկրորդ ֆինանսական փոխանցումն է կատարվել  «Խոսրովի անտառ» պետական արգելոցին:  Հատկացումը կազմել է շուրջ 87 հազար եվրո: Այս մասին հայտնում են հիմնադրամից։

Տարեսկզբին պահպանվող այս տարածքին CNF-ի կողմից  տրվել էր ֆինանսական տարվա առաջին հատկացումը, որը կազմել էր շուրջ 93 հազար եվրո: 

Տրված աջակցությամբ CNF-ը շարունակում է  համաֆինանսավորել բնության հատուկ պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը: