Արևմտյան Հայաստանի Մալաթիա նահանգում գտնվող Դամլաթաշ քարանձավը զբոսաշրջության մեջ ներգրավելու համար պատրաստվել է մի նախագիծ, ըստ որի՝ քարանձավը կլուսավորվի արևից ստացված էներգիայով:

Այս համատեքստում առաջին հերթին լուսավորվելու է քարանձավը, որը գտնվում է ժայռերի ստորոտում և այնտեղ կարելի է հասնել զառիվեր կտրուկ լանջը մագլցելով։ Քարանձավան ունի բավական նեղ մուտք։ 

Ուսումնասիրության շրջանակներում, որի նպատակն է ստանալ մաքուր էներգիա, արևային էներգիայով  ստեղծվելու է էլեկտրականություն և լուսավորվելու է քարանձավը: Այնուհետև կկատարվեն կանաչապատման աշխատանքներ` տեղափոխումը հեշտացնելու համար:

Քարանձավի բացման հիմնական նպատակը ասթմայով հիվանդների բուժումն է: