Արևմտյան Հայաստանի հարավարևելյան Հաքքարի նահանգում ընթացող հորատման աշխատանքերի ժամանակ հողի տակ թաղված կարասի հայտնաբերումը ոգևորության պատճառ է դարձել։  Պատկան մարմինների հայտարարությամբ կարասը դատարկ էր, մինչդեռ քաղաքացիները պնդում են, որ շրջանի շատ մասերում գանձեր են հայտնաբերվել:

Ձեռք բերված տեղեկության համաձայն ՝ հորատման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մեծ կարաս: Այդ մասին անվտանգության ուժերին և համապատասխան հաստատությանը զեկուցելուց հետո ոստիկանությունը ձեռնարկել է անվտանգության միջոցառումներ՝ կարասի հայտնաբերման տարածքում: Քաղաքապետարանի շինարարական մեքենաները մաքրել են կարասի շրջակայքը, որի ընթացքին մեծ ուշադրությամբ հետևել են  տեղաբնակները։ Ցավոք, տարվող աշխատանքների ժամանակ  կարասի կողային հատվածը կոտրվել է։  Պարկի մեջ տեղավորված կարասը հանձնվել է նահանգային մշակույթի և զբոսաշրջության վարչության աշխատակիցներին: