«Վալեքս» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Մարտակերտի շրջանի Չլդրան համայնքում կառուցվում է մանկապարտեզ:

Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում ասել  է  Մարտակերտի շրջվարչակազմի  ղեկավար Հայկ  Բախշիյանը:

Նրա  խոսքով՝   մանկապարտեզը   մեկ  հարկանի  է, նախատեսված՝   30  երեխայի  համար: 

«Ներկայումս  համայնքում  կա  25-30 նախադպրոցական տարիքի  երեխա:  Տարիներ   շարունակ  Չլդրանում մանկապարտեզ  չկար, և,  ուրախալի է, որ  «Վալեքս» բարեգործական հիմնադրամն  այս  գործում աջակցոթյուն  է  տրամադրել մեզ: Շինաշխատանքներն  ակտիվ   կերպով  են   ընթանում, սակայն   տրամադրված   գումարով  չենք  կարողանալու  այս  տարի շահագործման հանձնել  նախակրթարանը: Աշխատանքները  նախատեսվում  է  ավարտին  հասցնել  2021  թվականին»,-մասնավորապես  ասել է  Հ. Բախշիյանը: 

Ըստ  շրջվարչակազմի   ղեկավարի՝  Մարտակերտի  շրջանի      համայնքների  մեծ   մասում   գործում  է  մանկապարտեզներ, իսկ   որոշ  համայնքներում  էլ կառուցման   աշխատանքներ  են  ընթանում: