2020 թ. սեպտեմբերի 2-ին տեղի է ունենալու Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված պաշտոնավարման հարյուր օրվան:

Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի  աշխատակազմի տեղեկատվության գլխավոր  վարչությունից:

«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

2020 թ. սեպտեմբերի 2-ին տեղի է ունենալու Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված պաշտոնավարման հարյուր օրվան:

Ասուլիսի անցկացման տեղի և ժամի մասին կհայտարարվի լրացուցիչ:

Տեղեկատվության գլխավոր վարչությունը մինչև 2020թ. սեպտեմբերի 1-ն ընդունում է հայտեր միջոցառմանը մասնակցելու համար:

Հայտերը ընդունվում են պաշտոնական էլեկտրոնային փոստով՝ ps@president.nkr.am հասցեով կամ  (374 47) 945222 հեռախոսահամարով»: