Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ, Հայրենիքին մատուցած նշանակալի ծառույությունների, Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար, սփյուռքահայ հրամանատար Հովսեփ Հովսեփի Հովսեփյանը, Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի N155-L հրամանագրով պարգևատրեց «Մարտական Խաչ» I-ին աստիճանի շքանշանով:

Հովսեփ Հովսեփյանը իր ողջ գիտակից կյանքը, դեռ վաղ պատանեկությունից, դրել է Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի ազատագրման ու անկախության և Հայաստանի անկախ Հանրապետության համար մղվող պայքարի զոհասեղանին:

Թե՛ սփյուռքում(?), թե՛ Արցախում ու Հայաստանում նա ճանաչված է, որպես ինքնազոհ, արդար, ազնիվ, անաչառ, բացառիկ արիությամբ և փայլուն գիտակցությամբ օժտված հրամանատար: Արցախի հերոսներ՝ Լեոնիդ Ազգալդյանի և Վլադիմիր Բալայանի հետ միասին եղել է «Ազատագրական Բանակ» զորամիավորման համահիմնադիր:

Եղել է Մահապարտների «Արծիվ 1» գումարտակի հրամանատար, իսկ 1993թ. ապրիլին ղեկավարել է Քարվաճառի ազատագրման օպերացիան:

Նա հսկայական ավանդ ունի հետպատերազմյան տարիներին, լինելով հանրապետության տարբեր զորագնդերի և զորամասերի հրամանատար ՝ Հայոց բանակի կազմավորման և կայացման ակունքներում:

Ընտանիքի լավ հայր է և ամուսին:

Փա՜ռք ու պատիվ մեր հերոսներին:

Աստված պահապան, զորավիկ և ապավեն ձեզ, տղե՜րք: