ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Հայկյան Սրբազան Տոմարի 6-րդ ամիսը՝ Սահմի ամիսը, համարվում է բերքահավաքի, բերքի օրհնության և պտղաբերության ամիս: 

Այդ իսկ պատճառով այդ ամսվա կենդանակերպը Հասկ և Կույսն է: Այս ամսվա կարևորագույն տոներն են Սահմի ամսվա Աստղիկ օր՝ օգոստոսի 24-ին Խաղողօրհնեքը, եւ Սահմի ամսվա Անահիտ օր՝ սեպտեմբերի 5-ին Հացօրհնեքը:

Վաղեմի դարերից, հայը կարևորել է երկու շատ կարևոր սնունդ՝ հացը և գինին: Հացն ու գինին այնպես են կապված եղել հայության հետ, որ ծատ երկրներում դրանք հենց նմանեցվել են հայ ազգին:

Հայկյան ժողովրդական ավանդության մեջ, հացը շատ մեծ տեղ, դեր և կարևորություն է ունեցել և դեռ ունի: Օրինակ մեր նախնիները թոնրի առաջին հացը կենդանիներին են տվել, կամ առաջին յոթ հացը անցորդներին են մատուցել, հացը պաշտվելու մակարդակի սրբազան է եղել, գետնին ընկաց հացը պիտի վերցնվեր, համբուրվեր և բարձր տեղ դրվեր, տան մեջ օգտագործված հացը երբեք չէր թափվում աղբի մեջ, անգամ ոգեղեն և հոգևոր էակներին, նաև սրբազան Դիցերին ու նախնիներին մատուցվում էր հաց և հացով մեծարում էին նրանց:

Այս բոլոր ավանդույթները տեսնելով, արդեն պիտի պատկերացնեք, թե հացօրհնեքը ինչ կարևոր և ուրախ տոն է եղել: Տարվա գլխավոր ցորենի բերքից ստացված հացերը դրվում էին մեջտեղ և բոլորով տոն կազմակերպում, որտեղ նախ մեծարվում էր Անահիտ Դիցամայրը իր շնորհած բարիքների և հովանավորչության համար, հետո սեղան էր բերվում խաղողօրհնեքի դեռ կույս գինին ու հացով ու զանազան մրգերով, գաթաներով ու ուտեստներով տեղի էր ունենում տոնական խրախճանք:

Տոնի ընթացքում ազգը շուրջպար էր սկսում ցորենի արդեն հնձված դաշտերում և պարերի մոգական զորությամբ հողին պատրաստում էին աշնանացանի շրջանին:

Տոնի ընթացքում դաշտերում Քրմերը կատարում էին Անդաստանի օրհնությունը, որ մեր դաշտերում տիրեն բերքն ու բարիքը:

Հացօրհնեքի տոնի ավարտին Քրմերը ներկաներին հանձնում էին խորանի վրա դրված և ծեսի ընթացքում օրհնված ցորենի հասկերը, որոնք կախվում էր տան օջախի կամ այսօրվա հասկացողությամբ խոհանոցի պատին, ի նշան բերքառատության և օրհնության: Նաև օրհնված ցորենի հատիկներ էին բաժանվում ժողովրդին, որոնք դրվում էր սերմնացու ցորենի պարկերքւմ և աշնանացանին ցանվում էր դաշտում:

Այս բոլորը Հայկազուն Արեւորդիների համայնքի համար պատմությունից բացի, համարվում է հավատամք և ապրելակերպ, որը ցանկանում ենք կիսվել բոլոր նրանց հետ, որ իրենց ներսում զգում են ազգայինի կանչը և ձգտում են հավատարիմ մնալ կամ անգամ վերադառնալ Հայկական արմատներին ու հավատամքին:

Այդ լույսի ներքո, Հայկազուն արեւորդիների համայնքը այս տարի էլ կազմակերպել է տոնական արշավ դեպի Երնջատափի Հրազդան գետի ափ, որտեղ հազարամյակներ փառապանվել ու մեծարվել է Անահիտ Դիցամայրը:

Արշավի մասին տեղեկությունները կարող եք գտնել այստեղ https://www.facebook.com/125990368089488/posts/603249743696879/

Հիշենք, պահպանենք ու տարածենք մեր սրբազան հավատամքն ու ավանդույթները, որովհետև հայը հայ կմնա իր հավատամքով, մծակույթով ու սովորույթներով

Փառք Ոսկեծամ Տիկնոջին, Հայոց Մայր Անահիտ Դիցուհուն

Քուրմ Յարութ Առաքելեան

Հայկազուն Արեւորդիների Համայնք