Արցախի Հանրապետությունում անվճար, որակյալ, արդյունավետ, թափանցիկ և հասանելի առողջապահական համակարգ ունենալու ուղղությամբ ոլորտում արդեն իրագործվել և ընթացքավորվել են մի շարք ծրագրեր:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  այս  մասին   ասել է  Արցախի Հանրապետության նախագահ  Արայիկ  Հարությունյանը:

«2021  թվականի հունվարի  1-ից   առողջապահական   ամբողջ   համակարգը  կդառնա  անվճար:  ՀՀ  առողջապահության  նախարարության   կողմից  ԱՀ   առողջապահության  նախարարությանն  է  հատկացվել  3  ռեանիմոբիլ  և  7   սանիտարական  մեքենա:  Ավարտին  է  հասցվում Ստեփանակերտի  մոր  և  մանկան   առողջության   պահպանման  կենտրոնի  և  նրա  հարակից   տեղամասային   պոլիկլինիկայի  համար   նախատեսված  կիսակառույց  շենքերի  շինարարությունը: Նոր   շենքը   շահագործման   կհանձնվի  որպես  ծննդատուն։ Հետևողական   աշխատանքների  արդյունքում   հիվանդանոցի  բացումը  նախատեսվում  է  տարեմուտին: Սկսվել է   համաճարակաբանության  և  հիգիենայի   կենտրոնի Շուշիի  շրջանային բաժնի   վերանորոգումը՝   շվեյցարացի   բարերարի  աջակցությամբ: Շարունակվում  են   աշխատանքները նոր  տիպի   կորոնավիրուսի    տարածման  կանխարգելման   և  բացահայտված   դեպքերի   պատշաճ   բժշկական  սպասարկման  ուղղությամբ»,-   մանրամասնել է Ա. Հարությունյանը: