«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  այս  մասին   սեպտեմբերի   2-ին  Կառավարության ընդունելությունների տանը  կայացած   մամուլի ասուլիսի  ժամանակ   ասել է  Արցախի Հանրապետության նախագահ  Արայիկ  Հարությունյանը:

Նախագահի    հրամանագրով՝  ստեղծվել  է  աշխատանքային  խումբ՝ Բեյրութում   տեղի  ունեցած  ողբերգության   կապակցությամբ Լիբանանի   հայկական համայնքին ֆինանսական   օգնություն   ցուցաբերելու   գործընթացը  կազմակերպելու   և  համակարգելու  նպատակով:

 «Լիբանանահայ  մեր  հայրենակիցներին  աջակցելու  նպատակով   35  մլն   ՀՀ  դրամ   է  փոխանցվել  ԱՀ  կառավարության կողմից: Բեյրութ  է  հասել  «Արցախի   ժողովրդից՝ Լիբանանին»   հումանիտար օգնությունը. աջակցությունը՝   պարենամթերքի  տեսքով, նախաձեռնության  հեղինակը՝  ԱՀ  կառավարությունը:  Ընթացքի  մեջ  է   Արցախում   վերաբնակվելու  ցանկություն  հայտնած  մի շարք  լիբանանահայ   ընտանիքների   տեղափոխումը՝  ապահովելով  նրանց   բնակարանով  և  աշխատանքով: Որպես  համայն  հայության   ընդհանուր հայրենիքի մի  մաս՝  Արցախը   կշարունակի  նեցուկ  լինել   աշխարհի  տարբեր  երկրներում  բնակվող  մեր քույրերին  ու  եղբայրներին՝  ուժերի  ներածին չափով   աջակցություն   ցուցաբերելով   մեր  հայրենակիցներին»,-  մասնավորապես  ասել է  Ա. Հարությունյանը: