Արևմտյան Հայաստանի Կեսարիա նահանգում գտնվող Քյուլթեփե-Քանիշի հնագիտական ​​պեղումների արդյունքում հայտնաբերվել են 4300 տարվա՝ թվով տասը ալեբաստրից (գիպս) պատրաստված  կուռքերի քանդակներ:

Քանի որ ալեբաստրից պատրաստված այս տիպի կուռքերի ծագման վայրը համարվում է Քյուլթեփեն, դրանք կոչվում են Քյուլթեփե տիպի կուռքեր: Ենթադրվում է, որ մեկ գլխանի կուռքերը ներկայացնում են մեկ աստծուն կամ աստվածուհուն, իսկ երկգլխանի կուռքերը՝ աստվածային զույգին:

1948 թվականից ի վեր Քյուլթեփե-Քանիշում հնագիտական ​​պեղումների արդյունքում հայտնաբերված 23500 սեպագիր սալիկները Արևմտյան Հայաստանի առաջին գրավոր փաստաթղթերն են համարվում: