Վանի Գյուրփընար (Հայոց Ձոր) թաղամասում գտնվող հայկական Հոգյաց կամ Հոգվոց (Տեր Մարիամ) վանական համալիրը այսօր գրեթե հողին է հավասարվել։

Ավանդության համաձայն՝ վանական համալիրի տարածքում են գտնվող հայոց Տրդատ արքայի և նրա կնոջ գերեզմանները։ 4-րդ դարում այստեղ զբաղվել են բորոտության բուժմամբ։ Մեկ այլ ավանդության համաձայն՝ այս վանական համալիրում ապրել է Կույս Հռիփսիմեն, և այդ ընթացքում կառույցը ծառայել է որպես կուսանոց։

Մենաստանը գտնվում է այնպիսի տարածքում, որը հաճախ է պատերազմների թատերաբեմ եղել։ Հետևաբար պատմական կառույցն էլ պարբերաբար տուժել է այդ պատերազմներից, և այսօր երբեմնի համալիրից միայն մի քանի կիսավեր պատ է մնացել։