Երևանի շախմատի ֆեդերացիան ՀՀ անկախության տոնին ընդառաջ առաջին անգամ կազմակերպում է «Երևանի գավաթ»-ի խաղարկություն, որը կրելու է շարունակական բնույթ:

Ֆեդերացիայից հայտնում են, որ մրցաշարի առաջին փուլը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին` ժամը 18։00-20։00-ն lichess.org շախմատային հարթակում՝ Արենա համակարգով։ Երկորդ փուլը, կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը կանցկացվեն մինչ սեպտեմբերի 21-ը ներառյալ:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը եզրափակչի լավագույն 8 մասնակիցները կպայքարեն հաղթողի կոչման համար։

Մանրամասները հասանելի են ֆեդերացիայի կայքում՝ https://yerevanchessfed.com/hy/news/page-76: