Կանադայի մեծությամբ երկրորդ Մոնրեալ քաղաքում տեղադրվել է Կոմիտաս վարդապետի արձանը։

Արձանի հեղինակը Մկրտիչ Տարաքչյանն է։

Նշենք, որ Տարաքչյանը կանադահայ քանդակագործ և բժիշկ է։ Նա քանդակել է Չարենցի, Վիլյամ Սարոյանի, Արշիլ Գորկու և այլ մեծերի արձանները։ Չարենցի արձանը տարիներ առաջ նա նվիրել էր Երևանում գտնվում Չարենցի տուն–թանգարանին։