Արևմտյան Հայաստանի Վանա լճում, որի մակարդակը պարբերաբար փոխվում է կլիմայի գլոբալ փոփոխության և եղանակային պայմանների պատճառով, վերջին տարիներին ջրի զգալի կորուստ է նկատվում:

Վանա լճի ջրի պակասելու հիմնական պատճառը ոչ թե տեղումների սակավությունն է, այլ չափից շատ գոլորշիացումը։

Արդյունքում, կարելի է հստակորեն ասել, որ կլիմայի գլոբալ փոփոխությունը ցույց է տալիս Վանա լճի և այլ լճերի անկման միտում: Այլ կերպ ասած, կանխատեսվում է, որ լճի մակարդակը ոչ թե կբարձրանա, այլ այսուհետ կնվազի: Լճի ջրերն այժմ ավելի ու ավելի շատ հետ կքաշվեն, որի հետևանքով ի հայտ կգան ցամաքի շերտեր։

Արտամետ գավառի առափնյա տարածքներում, ավելի քան 200 մետր մակերեսով  ջրի նվազման հետևանքով ի հայտ են եկել Էնգինսու թաղամասի որոշ քաղաքացիների օրինական հողամասերը և նախկինում խորտակված ձկնորսական նավակներ:

Ուշագրավ են ջրի մակարդակի փոփոխությամբ ի հայտ եկած  ​​գեղեցկությունները, որտեղ թռչունները տեսողական խրախճանք են ներկայացնում, իսկ քաղաքացիները գալիս են Վանա լճի ափ՝ տեսնելու և նկարելու սնունդ փնտրող, թուխս նստող թռչուններին,  որոնց մեջ առանձնապես տարբերվում են ֆլամինգոները։