Սեբաստիայում հայտնաբերվել են ենթադրաբար՝ եղնիկի, անտիլոպի և ձիու պատկանող  կենդանական ոտնահետքերի մնացորդներ: Ջումհուրիյեթ համալսարանի երկրաբանական ճարտարագիտության ֆակուլտետի դասախոս դոց. Դոկտ. Լևենտ Մեսջին հայտնում է, որ բրածոները 23-ից 33 միլիոն տարվա վաղեմություն ունեն:

Ըստ Մեսջիի. «Չնայած ոտնահետքերը շատ պարզ չեն, մեկը փոքր է, իսկ մյուսը՝ միջին չափի: Այն, հավանաբար թողել են երկկճղակավոր գազելի և անտիլոպի, ինչպես նաև՝ միասմբականի ձիերի խմբերը։ Որպես Օլիգոցեն ժամանակաշրջանի պատկանող գտածո, սա Արևմտյան Հայստանում համարվում է առաջինը։ Օլիգոցենի կենսաքրոնոլոգիային նպաստելու տեսանկյունից կարող ենք  ընդգծել, որ դա գիտականորեն կարևոր է»: