Արևմտյան Հայաստանի Վան նահանգի Արճեշ գավառում ճանապարհի ընդլայնման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 3000 տարեկան գնահատվող 2 ժայռափոր դամբարան:

Մեկ կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերված ժայռափոր դամբարանների ուսումնասիրության գործին լծվել է տարածաշրջանի մշակույթի պահպանության վարչությունը։ Առաջին փորձաքննության արդյունքում պարզվել է, որ դամբարանները թունելի տեսք ունեն և պատկանում են Ուրարտական ժամանակաշրջանին: