Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենը  սատարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը։

Լը Պենը նշել է, որ չնայած Մակրոնի հետ ունեցած միլիոնավոր տարաձայնություններին, այնուամենայնիվ վճռականորեն աջակցում է նրա այն հայտարարությանը, ըստ որի՝ Էրդողանը սադրիչ գործողություններ է իրականցնում։

Նրա խոսքով՝ Մակրոնին ուղղված Թուրքիայի նախագահի սպառնալիքներն իրականում թիրախավորում են Ֆրանսիային։