Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտի պատմական Բիրքլեյն քարանձավների և Դիբնի գետի շրջակայքում կատարվել են մաքրման աշխատանքներ:

Մաքրումն իրականացվել է Տիգրանակերտի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարության ներքո՝ որոշ հասարակական կազմակերպությունների անդամների համատեղ ջանքերով։ Նրանք ամեն շաբաթվա վերջին հավաքում են պատմական և հանգստյան վայրերում կուտակված աղբը՝ իրազեկվածություն ստեղծելու համար:

Այս համատեքստում՝ Լիջե գավառում գտնվող Բիրքլեյն քարանձավները, որոնցում առկա են ռելիեֆային և սեպագիր արձանագրություններ և Դիբնի գետի առափնյա տարածքը  «Սեպտեմբերի 15-ի մաքրության համաշխարհային  օրվա» կապակցությամբ մաքրվեց «Տիգրանակերտի համար՝ ձեռք ձեռքի» կարգախոսով։