Սեպտեմբերի 9-ին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին: Նրան ուղեկցում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի գրասենյակի ղեկավար Լիա Միլլերը: Գայանե Մարկոսյանը ողջունեց տիկին դեսպանին, շնորհակալություն հայտնեց Լոռու մարզում ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար:

Դեսպանը, նույնպես շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ այցի նպատակը մարզում ԱՄՆ կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին ծանոթանալն է, ինչպես նաև այցելությունը Սանահին վանական համալիր: Բանն այն է, որ նախորդ տարի ԱՄՆ դեսպանատան կողմից հայտարարված մրցույթում Սանահինն ընդգրկվել է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցներով իրականացվող մշակութային պահպանության ծրագրերում, որի շրջանակներում նախատեսվում է համալիրի որոշ հատվածներում իրականացնել վերականգնողական, ինչպես նաև տարածքում հայտնաբերված մշակութային արժեքների պահպանության աշխատանքներ:

 

https://www.aravot.am/2020/09/14/1134772/