2007 թվականի սեպտեմբերի 13-ին Միավորաված Ազգերի կազմակերպությունը ընդունեց ԲՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ։

Սույն հռչակագիրը դարձավ բնիկ ժողովուրդների ինքաճանաչողության, սեփական հայրենքում ազատ և անկախ ապրելու, նրանց դեմ գործած և գործվող հանցագործությունները կանխելու իրավական գործիք։

ՄԱԿ-ի հռչակագիրը սատարում է բնիկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։

Փաստաթուղթը հիմնավորում է այն փաստը, որ երկրի կողմից սույն հռչակագրի ընդունումը ենթադրում է ազգային օրենսդրության մեջ նորմատիվների կիրառում, որոնք հնարավորություն են տալիս աջակցել պետության ներսում փոքրամասնությունների իրավունքներին, ինչպես նաև ոչ ինքնակառավարվող տարածքի բնակչության իրավունքի իրացմանը։

Օրինակ ՝ նրանց քաղաքական կարգավիճակի ազատ որոշման, ինտեգրման և խտրականության բացակայության պայմաններում տնտեսական , սոցիալական և մշակութային զարգացման ապահովում, բնիկ ժողովուրդների կրոնական, լեզվական և կրթական իրավունքների իրականացում:

ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների ամենամյա համաժողովներից մեկի ժամանակ էլ ճանաչվեց  Արևմտյան Հայաստանի հայության ինքնորոշման իրավունքը։

Արևմտյան Հայաստանը,մշտական ակտիվ դերակատարում ունի այս կառույցի աշխատանքներում` հետևելով հռչակագրի դրույթներին։

Նախաձեռնող է եղել Բնիկ ժողովուրդների միջազգային դատարանի ստեղծմանը։

Միջազգային տարբեր հարթակներում Արևմտյան Հայաստանի կառավարական բոլոր օղակները, ԱՀ Նախագահը, Ազգային Ժողովի պատգամավորները և կառավարության անդամները, որպես Արևմտյան Հայաստանի բնիկ ժողովրդի հայության օրինական ներկայացուցիչ , սատար են կանգել բնիկ ժողովուրդների արդար պայքարին։

Շնորհավորում ենք բոլորիս այս պատմական օրվա առթիվ և հաջողություն մաղթում բնիկ ժողովուրդներին իրենց արդար և ազնիվ պայքարում։

 

http://www.western-armenia.eu/news/Actualite/2017/Birlesmis_Milletler_Yerli_Halklar_Haklari_Bildirisi-20.01.2017.pdf

http://www.western-armenia.eu/news/Actualite/2018/Russagan_Dekret/Arevmdyan_Hayasdani_Angakhoutyan-02.03.2018.pdf

http://www.western-armenia.eu/stat.gov.wa/arm/2004/HaydararutyunHAKH-17.12.2004.pdf

http://www.western-armenia.eu/stat.gov.wa/arm/2007/AHKH-Hrtchakagir-20.01.2007.pdf

http://www.western-armenia.eu/news/Actualite/2017/MAG_Pnig_Joghvourtneri_iravounqneri_massin_hrtchagaqir-20.01.2017.pdf