Համանախագահները նպատակ ունեն վերսկսել «առանց նախապայմանների լուրջ առարկայական բանակցությունները»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել երեկ Փարիզում:

ԵԱՀԿ հաղորդագրության համաձայն, համանախագահները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում՝ հատկապես ուշադրության կենտրոնում պահելով նոր զարգացումները հուլիսի կեսերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած էսկալացիայից հետո: Միջնորդները մանրակրկիտ քննարկել և գնահատել են կողմերի մասնավոր և հրապարակային ուղերձները, նշված է հաղորդագրությունում:

Միջնորդներն առանձին հեռախոսազրույցներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ ու հրավիրել առաջիկա շաբաթներին անհատապես հանդիպելու իրենց հետ՝ դիրքորոշումների հետագա հստակեցման համար։