24.11.2017

 

Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ պաշտոնական այցով Մարսել ժամանած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատվիրակության անդամների հետ միասին մասնակցել է ՀՀ հյուպատոսությունում կազմակերպված ընդունելությանը, որին ներկա է գտնվել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշին՝ ընդունելության կազմակերպման համար, ընդգծելով, որ սա նաև լավ հնարավորություն է Մարսելի հայ համայնքի հետ հանդիպման ու անմիջական շփման համար:

«Իմ այս այցի ընթացքում նախատեսված են մի շարք միջոցառումներ, նաև հանդիպումներ ու քննարկումներ, որոնց շրջանակում, համոզված եմ, կնախանշենք երկուստեք համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված նոր քայլեր, որոնք անպայման կունենան հաջող ընթացք: Ու հենց ձե՛ր շնորհիվ է, որ այդքան վստահ եմ հաջող ընթացքին, քանի որ այս բոլոր տարիներին թե՛ հյուպատոսությունը, թե՛ անձամբ հյուպատոսը և տեղի մեր հայ համայնքը մշտապես աջակցել ու նպաստել են երկու քաղաքների համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը, ինչի համար անկեղծորեն շնորհակալ եմ բոլորիդ: 

2018 թվականը բավականին հագեցած տարի է լինելու Հայաստանի ու մասնավորապես Երևան քաղաքի համար: Հաջորդ տարի տոնելու ենք Երևանի հիմնադրման 2800-ամյակը, և առիթն օգտագործելով՝ սիրով հրավիրում եմ բոլորիդ հաջորդ տարի այցելել Երևան և դառնալ տոնական միջոցառումների անմիջական մասնակիցը: Երևանն աշխարհի բոլոր հայերի մեծ տունն է ու, համոզվա՛ծ եղեք, որ բոլորդ էլ միշտ սպասված եք մեր մեծ տանը», — ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Այնուհետ Երևանի քաղաքապետը հարազատ ու ջերմ մթնոլորտում շփվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, լսել նրանց բարեմաղթանքներն ու առաջարկները: Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է՝ քննարկելու ներդրումային առաջարկներ, որոնք կարող են նպաստել համայն հայության մայրաքաղաքի կայուն զարգացմանն ու առաջընթացին:

 

Երեւանի Քաղաքապետ՝ Տարոն Մարգարյանը հանդիպած է

Արևմտեան Հայաստանի Նախագահ՝ Արմենակ Աբրահամեանին հետ

 

 

Մարսեյլ կատարած իր այցելութեան ընթացքին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպում մը ունեցաւ նաև Արևմտեան Հայաստանի Նախագահ Արմենակ Աբրահամեանին հետ:

 

Երևանի քաղաքապետը և Արևմտեան Հայաստանի Նախագահը զրուցեցին կարք մը հարցերու շուրջ, այդ թուին Երևանի փողոցներէն մէկը՝ Հրամանատար Լեոնիդ Ազգալդյան անուանելու մասին: Նաև տեղի ունեցան, Հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի արժեքներու կարեորման անհրաժեշտութեան շուրջ միտքերու փոխանակում:

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը չ’հապաղեցաւ հիշեցնել, որ Հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը Հանրապետական կուսակցության հիմնադիրներու մեկն էր:

 

Այս հարցը այսօր կը քննարկուի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի ազգային բարձունքի մակարդակով: