«Պոլ էլյուարի տուն ֆրանկաֆոնիայի կենտրոն» հիմնադրամի շենքի կառուցման աշխատանքներն ավարտման փուլում են:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  այս  մասին  սեպտեմբերի 16-ին  կայացած   մամուլի  ասուլիսի   ժամանակ   ասել է  ԱՀ  կրթության, գիտության և  մշակույթի   նախարար   Լուսինե  Ղարախանյանը:

 Նրա  խոսքով՝  կենտրոնի հիմնական  նպատակը   ֆրանսերեն   լեզվի  միջոցով  վերապատրաստելն  է Արցախի   տարբեր   ոլորտների  մասնագետներին ֆրանսիացի մասնագետների  մոտ, ինչպես   նաև  ստեղծելը  մշակութային  կամուրջներ Արցախի  և  Ֆրանսիայի  միջև, հնարավորություն  տալը   նոր  սերնդին  ստանալու   ժամանակին  համահունչ   աշխատանքային  մտածելակերպ  և   փորձ: