Լիբանանը Թուրքիայի ագրեսիվության առանցքում է հայտնվում: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ մյուս արաբական երկրների համեմատ այստեղ Թուրքիան ավելի ուշ սկսեց իր գործողությունները: Լիբանանում Թուրքիան փորձում է օգտագործել թյուրքալեզու փոքրամասնությանը, որն ապրում է երկրի հյուսիսում: Մի մասը Թուրքիայից տասնամյակներ առաջ տեղափոխված մարդիկ են, որոնց թիվը մոտավոր 80 հազար է: Սիրիայում լարվածության ճգնաժամի պատճառով այնտեղից թյուրքալեզու քաղաքացիներ տեղափոխվեցին Լիբանան: Ներկայում Լիբանանի հյուսիսում 220-230 հազար թյուրքալեզու մարդկանց մասին է խոսվում:

«Օգտագործելով այդ բնակչությանը՝ Թուրքիան փորձում է իր տեղն ամրապնդել Լիբանանի քաղաքական համակարգում: Սա հեռահար նպատակ ունի»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը՝ ընդգծելով, որ այնտեղ հայկական համայնքը թիրախավորվելու վտանգ կա:

Ամբողջական հոդվածը հետևյալ հղմամբ․

https://armenpress.am/arm/news/1027868.html