Մոսկվան ու Անկարան համաձայնության չեն եկել սիրիական Իդլիբ նահանգի վերաբերյալ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տեղեկացրել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ ՝ Ռուսաստանը չի ընդունել Թուրքիայի առաջարկը ՝ սիրիական Թալ Ռիֆաթ և Մանբիջ քաղաքները Թուրքիայի վերահսկողության տակ տեղափոխելու մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է կրճատել սիրիական Իդլիբում թուրքական դիտակետերի քանակը, բայց Անկարան հրաժարվել է:

Հիշեցնենք, որ սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակը սրվեց 2020-ի փետրվարին: Այն բանից հետո , երբ գրոհայինները հարձակումներ ձեռնարկեցին սիրիական կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Միաժամանակ Անկարան աջակցություն է ցուցաբերել գրոհայիններին:

 Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարին պայմանավորվել էին լուծել Իդլիբում իրավիճակը և հայտարարել հրադադարի ռեժիմի մասին: Բայց թուրքական կողմը խախտում է ընդունված պայմանավորվածությունները: