Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» մասնագետներն իրենց առաքելության առաջին օրվանից ականազերծել և սիրիական իշխանություներին են հանձնել 280 հազար քառակուսի մետր տարածք։

Սեպտեմբերի 21-ին, Հալեպում կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների պաշտոնական հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին: Տեղեկությունը հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Հալեպի իշխանություններին հանձնված ականազերծման հավաստագրերով հաստատվել է, որ Բենյամին բնակավայրի 96 485քմ վտանգավոր տարածքն ականազերծված է և անվտանգ հետագա նպատակային օգտագործման համար:

Արարողությանը ներկա են եղել Հալեպի փոխնահանգապետարանի գործադիր անդամ դոկտոր Մուհամեդ Քումիթ Ասի Ալ-Շեյխը, Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, Հալեպում տեղակայված ռուսական հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարությունը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, հայոց թեմի հոգևոր առաջնորդներ, հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք: