Այնթապ քաղաքի աղոթարանի նախագահ Տեմիրտելենի խոսքով՝ Մալաթիա քաղաքի ալևիների տների վրա նշաններ դնելով և Յամանլար թաղամասում գտնվող աղոթարանի կողմից հոգաբարձու նշանակելու փորձերը, տարաձայնություններ առաջացնելու նպատակ են:

Հոգաբարձուի դեպքի հետ կապված նշեց. «Եթե պետությունը ճանաչի ալևիներին խնդիրները կլուծվեն»:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Մալաթիա քաղաքի՝ Ջեմալ Գյուրսել թաղամասում անհայտ անձանց կողմից ալևի բնակիչների տների դռներին տարբերակիչ նշաններ են դրվել:

Մալաթիայում կատարվածը սադրանք էր: Ոմանք, այսպիսի գործողություններ կատարելով, մտածում են ժողովրդին հակամարտության մեջ ներքաշել:

Բայց ալևի հասարակությունն այս խնդիրների շուրջ շատ ուշադիր է, և ասում է, որ  ալևիական կառույցներն արդեն միջոցներ են ձեռնարկում այդ հարցերի շուրջ:

Տեմիրտելենը նշում է, որ ալևիների և պետության միջև անհամաձայնություններ կան: Յամանլար աղոթարանի վիճակն այս ամենի ապացույցն է, և առաջինը պետք է հենց այս հարցը լուծվի:

Բայց հիմնական խնդիրը ալևիահայության իրավական կարգավիճակ տալն է: Վերջինիս խոսքով՝ պետությունը համապատասխան օրենքներով պետք է լուծի այս հարցերը: