Սևրի դաշնագիրն ու ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը շատ հայ պատմաբանների ու քաղաքական գործիչների, փորձագետների ու դիվանագետների համար շարունակում է մնալ որպես կարևոր հաղթական փաստաթուղթ։ Դրանք հաճախ ներկայացվում են որպես իրավական լուրջ կռվան, որոնց հիմքով Արեւմտեան Հայաստանը կարող է տարածքային պահանջներ ներկայացնել Թուրքիային:
Վիլսոնի Իրավարար վճիռը մեկ անգամ հիշատակվել է նույնիսկ Սերժ Սարգսյանի հրապարակային ելույթում, թեև նույն Սարգսյանն ու Հայաստան պետությունը 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված երկու արձանագրություններով, որոնք, ի դեպ, պայմանագրեր են, վերահաստատել են, որ ճանաչում են ժամանակակից Թուրքիայի սահմանները:
Համաշխարհային և մասնավորապես հայոց պատմությունը, ցույց է տալիս, որ միայն իրավական փաստաթղթով հնարավոր չէ հող նվաճել:
Այստեղ կարևոր է մեկ այլ իրականություն, որը գիտակցաբար կամ չիմացությունից հայ պատմաբաններն ու քաղաքական գործիչները, փորձագետներն ու դիվանագետները մոռացության են տալիս:
1920 թվականի նոյեմբերի 27-ին (Ռուսական) Հայաստանի Հանրապետությունը հրաժարվել է Սևրի պայմանագրից։ Ճիշտ է, դա եղել է ռազմական ագրեսիայի պայմաններում, բայց եղել է։
1920 թվականի վերջերին, երբ թուրք քեմալականներն ու ռուս բոլշևիկները Բաքվից եկող Հայհեղկոմի անդամների հետ իրականացնում էին Հայաստանը խորհրդայնացնելու ծրագիրը, (Ռուսական) Հայաստանի Հանրապետության վերջին կառավարությունը՝ վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ, հրաժարվել է Սևրից:
Երբ 1920-ի նոյեմբերի վերջերին հրաժարական տվեց Համո Օհանջանյանի Բյուրո-կառավարությունը, երկրի վարչապետ դարձավ Սիմոն Վրացյանը: Այս ընթացքում քեմալականները Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ առաջ էին շարժվում դեպի Հայաստանի խորքը՝ Արարատյան դաշտ: Ընկել էր Կարսը, ապա՝ Սուրմալուն, իսկ հետո նաև՝ Ալեքսանդրապոլը (Գյումրին):
Հայկական կողմը ստիպված է լինում բանակցություններ սկսել Կարաբեքիրի հետ, որոնք կայանում են գրավյալ Ալեքսանդրապոլում:
Ալեքսանդրապոլի բանակցությունների հենց սկզբում թուրքերը հայերից պահանջում են հրաժարվել Սևրի դաշնագրից: Նոյեմբերի 27-ին Ալեքսանդր Խատիսյանը, որը գլխավորում էր հայկական պատվիրակությունը, հեռախոսով վարչապետ Սիմոն Վրացյանին տեղեկացնում է. «Թուրքերի պահանջով պատվիրակությունը միաձայն որոշեց հրաժարվել Սևրից: Մեր հայտարարությունը թուրքական պատվիրակությունն ընդունեց մեծ գոհունակությամբ և առաջարկեց անցնել սահմանների հարցին: Ես հայտարարեցի, որ մեր հիմնական ցանկությունն է`ելք դեպի ծով Բաթումիի և Ռիզեի միջև, ամբողջ Հայաստանը, Վանի վիլայեթը և Բայազետի սանջակը»:
Կարաբեքիրը նոյեմբերի 30-ին տեղեկացնում է, որ Թուրքիայի և Ռուսական Հայաստանի միջև սահմանագիծ է լինելու Արաքս գետը:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 24-ին, երբ Ռուսական Հայաստանի վարչապետ դարձավ Սիմոն Վրացյանը, նրա իսկ ստորագրությամբ հրապարակվում է կառավարության հռչակագիրը, որում մասնավորապես ասվում էր. «Ռուսական Հայաստանի պետական կառուցվածքը խարսխվելու է ոչ թե օտարների սին ու վտանգավոր ներշնչումներից, այլ Ռուսական Հայաստանի իրական կարողությունից: Մեր գործողության նշանաբանն է լինելու անկեղծ հաշտություն Թուրքիայի հետ և համերաշխություն ու խաղաղ գոյակցություն բոլոր հարևանների հետ»:
Երկու տարի անց՝ 1922 թվականին, Վրացյանը ՀՅԴ Ամերիկայի շրջանի 29-րդ Պատգամավորական ժողովին հղած զեկուցագրում պիտի դառնությամբ խոստովաներ․ «Մաքսիմալիզմը, որի առանձնապես անզիջող ներկայացուցիչներ էին գաղութներից եկած ընկերները, գլխավոր պատճառը եղավ Ռուսական Հայաստանի գլխին եկած հետագա աղետների: Ընդհանուր ժողովը [նկատի ունի ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովը, որը կայացել է Երևանում 1919թ․ սեպտեմբեր-հոկտեմբերին- Թ․ Հ․] չափից ավելի գերագնահատեց հայ ժողովրդին և ՀՅԴ-ի ուժերը, անտեղյակ կամ արհամարհող գտնվեց դեպի Հայաստանի շուրջը գտնվող ուժերը և չկարողացավ բավականաչափ գնահատել ո՛չ միջազգային կացությունը, ո՛չ էլ հայ հասարակական ուժերի փոխհարաբերությունները… Թե մեր հարևանների և թե, մասնավորապես, Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու պահանջի խնդրում ճակատագրական նշանակություն ունեցավ Ընդհանուր ժողովի որոշումը ծովից-ծով Հայաստանի և Ղարաբաղի մասին:
Այսօր, կարծես, այլևս բոլորի կողմից ընդունված փաստ է, որ ծովից ծով Հայաստանի պահանջը առնվազն տղայամտություն էր: Նա ո՛չ միայն հնարավոր չէր միջազգային քաղաքական պատճառներով, այլև հայ ազգի ենթակայական պայմաններով: Անգամ, եթե կարելի էլ լիներ այդ սահմաններով Հայաստան ստանալ, մենք ի վիճակի չէինք լինի այն կազմակերպել և կառավարել: Այդպիսի պետության մեջ հայերը պիտի լինեին փոքրամասնություն և կուլ գնային մահմեդական մեծամասնությանը»:
Իրավամբ, մեր պատմությունը հաճախ պիտի լինի մեր ուսուցիչը։
Բայց իրականութեան Արեւմտեան Հայաստանը երբեք չի հրաժարվեծ Սևրի դաշնագրից
Պաշտօնական հաղորդագրութիւն Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան՝ Սեւրի պայմանագիրը պայմանագիրը վաւերացնելուն մասին
Այս իսկ պատճառով, 2016 թուականի Մայիսի 9-ին, ներկայացուեցաւ օրինագիծ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահութեան, որ թոյլ կուտայ վաւերացնելու Սեւրի Խաղաղութեան Դաշնագիրը Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան կողմէ:
Այս նախագիծը փոփոխուած է քանի մը անգամ, եւ անոր երրորդ տարբերակը, որ պէտք է ընդունուէր Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) անդամներուն եւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահի Իրաւաբանական Խորհուրդին կողմէ, արդէն աւարտուած է 2016 թուականի Յունիսի 24-ին, Երեւանի ժամանակով 23:30-ին:
Օրէնքի Նախագիծը ներկայացուած եւ պաշտպանուած է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութան Արտաքին Գործոց Նախարար՝ պարոն Գառնիկ Սարգիսեանի կողմէ, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութան Վարչապետ՝ պարոն Տիգրան Փաշաբեզեանի համաձայնութեամբ, Կառավարութեան կողմէ, որ կը գտնուի Եւրոպայի սահմաններէն դուրս, եւ ընդունուած է միաձայն, մէկ ձայն դէմ, ինչը թոյլ կուտայ վաւերացնելու Սեւրի Խաղաղութեան Դաշնագիրը եւ լրացուցիչ Պայմանագիրերու Հաւելուածները, որոնք ստորագրուեր են 1920 թուականի Օգոստոսի 10-ին:
2016 թուականի Յունիսի 24-ը կը համարուի պատմական օր, այդ օրը Սեւրի Դաշնագիրը վաւերացուեցաւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմէնակ Աբրահամեանի կողմէ: Ընդունուած օրինագիծը բաղկացած է երկու յօդուածներէ:
Յօդուած ա. — Արեւմտեան Հայաստանի Հանրապեութեան (Հայաստան) Նախագահը լիազորուած է վաւերացնելու Խաղաղութեան պայմանագիրը, որն ստորագրուեր է Սեւրի մէջ՝ 1920 թ. 10 Օգոստոսին, ինչպէս նաեւ նոյն օրը ստորագրուած լրացուցիչ պայմանագիրերու Հաւելուածները, որոնք նշուած են ստորեւ:
- Պայմանագիրը Դաշնակից Տէրութիւններուն հետ, այն է, որ ընդունուին որոշումներ, որոնք անհրաժեշտ կը համարուին այդ Տէրութիւններուն կողմէ, որոնք կը պաշտպանեն տուեալ Պետութեան բնակիչներուն, որոնք պետական մաս չէին կազմած բնակչութեան մեծամասնութեան առումով, որոնք ունին՝ ռասայի, լեզուի կամ կրօնի տարբերութիւն:
- Լրացուցիչ արձանագրութիւն դիւանագիտական ծառայութիւններու համար, այն Պետութիւններու տարածքներուն վրայ, որոնք ստորագրած են Պայմանագիրը:
- Պայմանագիրի հիմնական Դաշնակից Տէրութիւններուն հետ սահմանել դրոյթներ, որոնք անհարժեշտ կը համարուին այդ տէրութիւններու ազատութիւնն ապահովելու, տարանցման եւ արդարացի վերաբերմունք այլ ազգերու հետ առեւտուր կատարելու համար:
Յօդուած բ. — Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութիւն) Նախագահը լիազորուած է հետապնդելու ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրաւարար Վճռի Պաշտօնավարութեան հրամանի իրականացման գործընթացը, որն ստորագրուած է 1920 թուականի Նոյեմբերի 22-ին:
Այն նշուած կ՛ըլլայ առանձնակի Միջազգային Համատեքստին մէջ, ինչը կը նշանակէ, թէ Սեւրի Դաշնագիրը վաւերացուեր է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութան կողմէ:
Նոյն օրը, վաւերացումէն քանի մը ժամ առաջ, հանրաքուէի միջոցով Մեծ Բրիտանիան դուրս եկաւ Եւրո-Միութենէն, 51,9 % ձայն կողմ քուէարկութեամբ:
Նոյն օրը Հռոմի Պապ Ֆրանցիսկոն այցելեց Երեւան, իր ելոյթին մէջ դատապարտեց ցեղասպանութիւնը, որ տեղի ունեցած է հայ ժողովուրդին դէմ:
Եւրո-Միութենէն Մեծ Բրիտանիայի դուրս գալը ճգնաժամային ցուցանիշ է, ինչը կապուած է Սուրիոյ պատերազմի, փախստականներու ճգնաժամի, Մերձաւոր Արեւելքի հետ, որ լեցուն է անտարբերութեամբ, այդ շարքին Արեւմտեան Հայաստանի նկատմամբ:
* * *
Սեւրի Դաշնագիրի Դաշնագիրի 457-458 էջերը կը նշեն վաւերացնելու համար պայմանները, որոնք վերօրինակուեր է ստորեւ.
Սոյն Դաշնագիրը կազմուած է ֆրանսերէն, իտալերէն եւ անգլերէն, եւ ենթակայ է վաւերացման: Տարակարծութիւններու պարագային, կը գերակայի ֆրանսերէն տարբերակը, բացառութեամբ 1-ին բաժինին (Ազգերու Լիգայի պակտի) եւ 12-րդ բաժինի (Աշխատանքի) վերաբերեալ, որտեղ ֆրանսերէն եւ անգլերէն տարբերակները կ՛ունենան հաւասար արժէք:
Վաւերացման արարողութիւնը տեղի կ՛ունենայ Փարիզի մէջ, հնարաւորին չափ կարճ ժամանակահատուածի մէջ:
Տէրութիւնները, այսինքն Կառավարութիւնը որու գրասենեակը կը գտնուի Եւրոպայէն դուրս, իրաւունք կ՛ունենան Ֆրանսական Խորհրդարանին եւ Կառավարութեան տեղեակ պահել իրենց Փարիզի դիւանագիտական ներկայացուցիչի միջոցով, այն մասին, որ տրուեր է իրենց վաւերացումը, եւ անոնք պէտք է հնարաւորին չափ արագընթաց ժամանակին զայն փոխանցեն:
Վաւերացումներու առաջին արձանագրութիւնը կը կազմուի այն ժամնանակ, երբ մէկ կողմէն՝ Թիւրքիան, միւս կողմէ՝ երեք գլխաւոր Դաշնակից Պետութիւնները կը ստորագրեն Դաշնագիրներու վաւերացումը:
Առաջին արձանագրութենէն ի վեր Դաշնագիրը ուժի մէջ կը մտնէ,
Բարձր պայմանաւորուող կողմերու կողմէ, որոնք նոյնպէս այն կը վաւերացնեն: Հաշուարկելու համար բոլոր ժամանակային սահմանափակումները, տուեալ Դաշնագիրի համար, այս օրը կը հանդիսանայ Դաշնագիրի ուժի մէջ մտնելու օր:
Բոլոր առումներով Դաշնագիրը ուժի մէջ կը մտնէ սկսած վաւերացման օրէն՝ իւրաքանչիւր Տէրութիւններու կողմէ: Ֆրանսական Կառավարութիւնը բոլոր ստորագրած Տէրութիւններուն կը փոխանցէ վաւերագիրերու արձանագրութիւններուն հաստատման պատճեն:
Ի վկայութիւն, վերանուանեալ լիազօր ներկայացուցիչները ստորագրեցին սոյն Դաշնագիրը (14 ստորագրեալ կողմեր)