Արևմտյան Հայաստանի Մուշ նահանգի Հասքյոյ գավառում առգրավվել է 5 կիլոգրամ 250 գրամանոց ոսկու ձուլակտոր, որը պատկանում է Անտիկ Հունական ժամանակաշրջանին:

Ըստ նահանգապետարանի կողմից արված հայտարարության՝ նահանգի ոստիկանության հրամանատարության ջոկատը խուզարկություն է անցկացրել մշակույթի և բնական ունեցվածքի մաքսանենգության շրջանակներում, որի հիման վրա էլ ճանապարհային անցակետում կանգնեցված փոխադրամիջոցում հայտնաբերվել է 2 մասի բաժանված՝ 5 կիլոգրամ 250 գրամ կշռող ոսկու ձուլակտոր։

2 կասկածյալները բերման են ենթարկվել։