Թուրք-ադրբեջանական լրատվամիջոցները հավատարիմ մնալով իրենց ապատաեղեկատվություն տարածելու քաղաքականությանը, համաշխարհային լրատվականները ողողել են ստահոդ և կեղծ լուրերով՝ այս օրերին ընթացող արցախա-ադրբեջանական հակամարտության մասին։

Ադրբեջանում տիրող ծայրահեղ վատ իրավիճակը և խուճապը կանխելու նպատակով, երկրի իշխանությունները արգելափակել են սոցալիական կայքերը, փակել են օդանավակայանները, մի շարք շրջաններում և քաղաքաներում հայտարարել պարետային ժամ, նապատակ ունենալով թաքցնել իրենց անհաջողությունները սեփական քաղաքացիներից։

Ադրբեջանական իշխանություններին այդ հարցում աջակցում են թուրքական ԶԼՄ-ները, նենգափոխելով և կեղծելով իրական վիճակը,պարտությունները և կորուստները պարտակելով,և կեղծ նորություններ տարածելով հակական բանակի մասին։

Չկարողանալով կոտրել հայկական բանակի դիմադրությունը ռազմի դաշտում ,փորձում են ինֆորմացիոն դաշտում հասնել հաջողությունների ․վառ օրինակ հայկական լրատվակաների վրա հաքերային հարձակումներ, հեռախոսային զեղծարարությունները և իրականության խեղաթյուրումը։

Մասնավորապես թուրքական NTV, Milliyet, Habertürk լրատվակաները ներկայացնում են հայկական բանակի 550-ից ավել զոհերի, մեծ թվով ռազմատեխնիկայի ոչնչացման և Ադրբեջանի կողմից գրավված  6 և ավելի գյուղերի մասին։

Տվյալ լուրերը հիմնազուրկ են, չեն համապատասխանում իրականությանը։

Իրականությունն այն է, որ Ադրբեջանը, սանձազերծել է հերթական ռազմական արկածախնդրությունը, այս անգամ՝ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ։

Եվս մեկ անգամ պետք է փաստենք, որ հայկական բանակը ամուր կանգնած է իր սահմանին և պատրաստ է հաղթանակով պսակել թե՛ կանոնավոր թուրքական բանակների և թե՛ նրանց հովանավորյալ ահաբեկչական վարձկանների դեմ մղած արդար պայքարը։