Ադրբեջանի Հանրապետությունում բնակվող հարգելի բնիկ ժողովուրդներ` թալիշներ, լեզգիներ, ավարներ և այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ձեզ է դիմում Արցախի Արդարություն կուսակցությունը` մենք դարեր շարունակ, որպես բնիկ ժողովուրդներ ապրել ենք կողք կողքի, երբեք միմիանց հետ չենք ունեցել խնդիրներ: Այսօր, Ադրբեջանի կողմից զոհերի անուն ազգանունների գերակշռող մասը դուք եք, իրականացվող մոբիլիզացիայի արդյունքում առաջնահերթ զորակոչվում եք դուք, Ադրբեջանի մի շարք շրջաններում, որտեղ բնակվում եք դուք անջատվել է ինտերնետային կապը: Հարգելիներս մենք գիտակցում ենք, որ այս պատերազմը ձեր պատերազմը չէ, սա հային ադրբեջանի քաղաքական իշխանության կողմից պարտադրած պատերազմ է, դիմում ենք ձեզ կոչով, որ արտերկրում բնակվող թալիշները, լեզգիները և ավարները փորձեն Ադրբեջանում ապրող իրենց հայրենակիցներին համոզել, որ նրանք անցնեն Դաղստան, չգան կռվելու ու զոհվելու հայերիս դեմ: Մենք պետք է ցուցաբերենք միասնական կամք և չտանք զոհեր: 

Որպես բնիկ ժողովուրդ թալիշեցին, լեզգին և ավարացին ևս ունեն իրավունք ապրելու սեփական հողում և ունենալու պետականություն: