Վարդենիսի մարտական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի հարձակումից ՀՀ զինված ուժերը կորուստներ չունեն. մարտերը շարունակվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Սեպտեմբերի 29-ին Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ-ները և օդուժը հարվածներ են հասցրել: Հակառակորդը Վարդենիսում ԱԹՍ-ով հարվածներ է հասցրել քաղաքացիական ավտոբուսի վրա, այն այրվել է: «Վարդենիսի մարտական դիրքերի ուղղությամբ կորուստներ չունենք, մարտերը շարունակվում են»,- ասաց Հովհաննիսյանը:

 Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ Այսպիսով, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները։