Ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ Ռուսաստանի և Թուրքիայի համաձայնությունը առիթ դարձավ ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել ռուս-թուրքկական հարաբերությունների բարելավման հարցում:

Ըստ այդմ՝ թուրք-ռուսական հարաբերությունները հնարավոր եղան գոյատևել առանց վնասելու Թուրքիա-ՆԱՏՕ դաշինքը: Ավելին, դաշինքի հարաբերությունները իրենց շարունակեցին մնալ իրենց գագաթնակետում, նույնը կարելի է ասել նաև ռուս-թուրքական հարաբերությունների մասին: Այդ փաստը հասատատվում է նրանով, որ 2010թ.-ին Անկարան Ռուսաստանին հանեց իր ազգային անվտանգությանը վերաբերող Քաղաքական փաստաթղթից, որի մեջ այն պետությունների անուններն են, որոնք սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:

Սև ծովի անվտանգության հարցը մեկն էր, որի շրջանակներում փոխզիջման հասան երկու երկրները, ինչն էլ միջազգային ասպարեզում համախմբեց այս նրանց:

Սույնով կանխվեց ԱՄՆ-ի մտադրությունը, Սևծովյան անվտանգությունն ապահովելու համար, տարածաշրջանում իր ռազմական ներկայությունն ավելացնելու մասով:

Նույն կերպ երկու երկրները համակարծիք էին Սև ծովի անվտանգության հարցով Մոնտրյոյի Կոնվենցիայի շրջանակներում (սահմանափակելով երրորդ երկրների ներկայությունը տարածաշրջանում):

«Голубо́й пото́к» — газопровод между Россией и Турцией

Ռուսաստանի և Վրաստանի միջև ընթացող 2008թ.-ի ռազմական գործողությունների ընթացքում Անկարան ամերիկյան ռազմանավին, որը մտադիր էր մտնել Սև ծով Վրաստանին օգնելու նպատակով,  հիշեցրեց Մոնտրյոյի Կոնվենցիային հետևելու կարևորությունը, որը վերաբերում էր նեղուցների կարգավիճակի հարցին: Ինչպես նաև «Մարտի 1-ի հուշագրի» մերժումը, որը նպաստեց Թուրքիայի հանդեպ վստահության աճին:

Հատկապես հարկավոր է նշել 2010թ. երկու երկրների համագործակցությունը: Քննարկման էր դրվել «Հարավային հոսք», «Երկնագույն հոսք-1» նախագծերը, ատոմակայանի կառուցման հարցը:

Սկսեցին իրականացվել էլեկտրագծերի մասով նախագծերը, երկու երկրների վիզային ռեժիմը վերացվեց: 2010թ.-ի ընթացքում ընդհանուր առմամբ 17 համաձայնագիր ստորագրվեց, որտեղ հաշվի էին առնվում աշխարհաքաղաքական իրավիճակները, Ռուսաստանի՝ աշխարհում բնական գազի և նավթի կարևորագույն պաշարներ ունենալու հանգամանքը, ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև տարածաշրջանային հարցերն ընդհանրապես:  Փաստը, որ Թուրքիան իր գազի պաշարների 55 տոկոսը ստանում է Ռուսաստանից, դարձավ կարևոր ցուցանիշ, որն ընդգծում էր էներգետիկ հարաբերությունների մասշտաբները:

Ավելին, համաձայնության եկան իրականացնելու «Երկնագույն հոսք-2» նախագիծը: 2014թ. Ռուսաստանը Անկարային զգուշացրեց «Հարավային հոսք» նախագծի հետաձգման մասին՝ նպատակ ունենալով դրա փոխարեն կառուցել «Թուրքական հոսք»-ը: Կարևոր հարց էր «Ակկույու» ատոմակայանի ստեղծումը:

Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցումը 21-րդ դարում պայմանավորված է ոչ միայն առևտրատնտեսական փոխհարաբերություններով և էներգետիկ ոլոտով: Շարժող ուժերից մեկը երկու երկրների ընդհանուր հեռանկարն էր: Մոսկվան և Անկարան քննադատաբար էին վերաբերվում ԱՄՆ-ի՝ համաշխարհային կառավարման նկրտումներին:

Վաշինգտոնի գործողությունները Միջին Ասիայում և Մերձավոր Արևելքում այս երկրների դժգոհությունն առաջացրեց: Թուրքիայի՝ ԵՄ մտնելու ձգձգելը, հարևան Ռուսաստանին որպես «թշնամի» վերաբերվելը, Արևմուտքի հետ ոչ այնքան լավ հարաբերությունները պատճառ դարձան, որ Անկարան և Մոսկվան ստեղծեն այսպես ասած «կողքից դիտորդի դաշինք»: Այդ միության զարգացումը հղի է բազմաթիվ խնդիրներով, քանի որ կան հարցեր, որոնց շուրջ երկու երկրների շահերը բախվում են, ինչպես նաև գործընկերային հարաբերությունները տարածաշրջաններում:

Այն, որ թուրք-ռուսական հարաբերությունները փխրուն են, ցույց տվեց Սիրիայի տարածքում Թուրքիայի զորքերի կողմից խփված ռուսական օդանավի դեպքը:

Բայց ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման համար հարկավոր է խորացնել հարաբերությունները առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում: Կապերի հետագա ամրապնդումը կհանգեցնի փոխադարձ կախվածության, ինչը, իր հերթին, կնվազեցնի քաղաքական ասպարեզում առկա հակամարտություններից առաջացած խոցելիությունը:

Ռուսաստանի և Թուրքիայի միջև սեփական տարածքում մրցակցությունը շարունակում է առաջնային մնալ:

Նման իրավիճակ էր նաև Օսմանյան Կայսրության և Ցարական Ռուսաստանի փոխհարաբերություններում: Այսօր այն արտացոլվում է նաև Անկարայի և Մոսկվայի հարաբերություններում: Մրցակցությունը Միջին Ասիայի, Կովկասի և Բալկանների սահմաններում փոխանցվեց Մերձավոր Արևելք, սա է վկայում Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմը:

Այս ամենի հետ մեկտեղ թուրք-ռուսական հարաբերությունները մերձեցման փուլեր են ունեցել:

Բայց այդպիսի մերձեցումները կարճ են տևում: Մերձեցումները հիմնականում եղել են առևտրատնտեսական և ռազմական ոլորտներում: Մինչ օրս չի եղել քաղաքական համաձայնության որևէ դեպք:

Նման կարճատև մերձեցումների պատճառը նաև Թուրքիայի կողմից այլընտրանքային աջակցությունների որոնումն է, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքական բարդ իրավիճակը:

Միջպետական հարաբերությունները կարող են հանդուրժել տարբեր ժամանակներում տարբեր փոփոխություններ, բայց միայն այն դեպքում, երբ շահերն են ընդհանուր, որոնք մշտականություն են պահանջում, միայն այդպես կարող են երկու երկրները լինել ռազմավարական գործընկերներ:

Չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին շատ է հայտարարվել  երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ հայացքների ընդհանրության մասին, բայց հարաբերությունները դեռ այն մակարդակին չեն, որ համարենք ռազմավարական:

Այլ կերպ ասած, ռազմավարական գործընկեր դառնալու հավանականությունը, արտաքին քաղաքականության առումով, լուրջ տարբերություններով, կարող է լինել միայն համաշխարհային բալանսի լուրջ փոփոխությունների դեպքում:

Турция.

 

Քաղաքական էլիտաների հետաքրքրությունները

2013-ի մեծ կոռուպցիոն սկանդալից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դիմեց Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին, որպես այլընտրանք:
Բանակցությունների կարևոր արտաքին քաղաքական որոշման հիմքում Թուրքիայի անվտանգության համակարգերի և արտաքին քաղաքականության փոփոխություններն էին: Այսինքն՝ Թուրքիան պետք է հրաժարվեր ՆԱՏՕ-ից և ԵՄ մուտք գործելու մտադրությունից:

Դրա փոխարեն առաջարկվում էր ստեղծել նեղ ռազմավարական համագործակցություն Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Հնդկաստանի հետ:

Էրդողանը Արևմուտքի փոխարեն որոշեց համագործակցել եվրասիացիների հետ հետագայում իր կոռուպցիոն գործունեությունը թաքցնելու և պատասաանատվությունից խուսափելու համար:

Այս համատեքստում կարելի է դիտարկել հուլիսի 15-ի վերահսկվող հեղաշրջման փորձից հետո հասարակությանը Գերմանիային և ԵՄ-ին որպես թշնամի ներկայացնելը, Էրդողանի և նրա վարչակազմի  ավելի ու ավելի կոշտ հարձակումները ՆԱՏՕ-ի և Եվրամիության դաշնակիցների նկատմամբ: Այլ կերպ ասած, Էրդողանը Մոսկվայի հետ հարաբերությունները երկարատև չի դիտարկում: Նրանց  միայն հետաքրքրում է սեփական անվտանգությունն ու սեփական շահերը:

Երկու երկրների փոխհարարբերությունները պետք է կառուցվեն միանշանակ ամուր հիմքերի վրա: Բայց Էրդողանի վարած խաղը ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ ռիսկային են դարձնում ռուս-թուրքական հարաբերություննները, քանի որ Թուրքիան շարունակական տարաձայնությունների մեջ է:

 

https://regnum.ru/news/polit/2350537.html