«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին քիչ առաջ «Արցախ/Տեղեկատվական շտաբ»-ում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ միայն մի ուղղությամբ 148 ազգությամբ լյազգի զինվոր է զոհվել: Մի քանի հարյուր զոհեր կան ազգությամբ թալիշ զինվորների շրջանում, ինչը, ըստ ստացված հետախուզության տվյալների, լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մոտ:

«Առաջիկայում մենք հավանաբար ականատեսը կլինենք այդ ազգերի ներկայացուցիչների բողոքի ակցիային, քանի որ իրականում այս փաստերը ևս մեկ անգամ վկայում են, որ Ադրբեջանը նման սադրիչ գործողություններն օգտագործում է նաև իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ նման վարքագիծ դրսևորելու համար»,- ավելացրել է Վ. Պողոսյանը:

ԱՀ Նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ ժամանակին նման քաղաքականություն իրականացվել է արցախահայության նկատմամբ, մասնավորապես՝ խորհրդային ժամանակահատվածում, երբ Արցախը գտնվում էր Ադրբեջանի կազմում: