Ներկայացնում ենք Ստանիսլավ տարասովի Regnum-ում հրապարակված հոդվածն ամբողջությամբ:

Շշուկներն այն մասին, որ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը լքում է պաշտոնը, դեռևս նախորդ տարի շրջանառվում էին Բաքվի լրատվամիջոցներում:

Москва и Баку балансируют на грани дипломатического скандала

Այդ պաշտոնը նա զբաղեցնում է դեռևս 2009թ. փետրվարի 24-ից: Բայց ռուսական և ադրբեջանական որոշ զմն-ներով հայտարարություն տարածվեց, որ դեսպանի նոր և հավանական թեկնածուն ՌԴ ԱԳՆ կադրերի բաժնի պետի տեղակալ Գեորգի Զուևն է, ում որպես փորձառու դիվանագետ են ներկայացնում:

Եվ նորից ոչ մի արտառոց բան, Ինտերֆաքսի հաղորդմամբ, ՌԴ Պետդուման կողմ է Զուևի՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանի թեկնածությանը:

Տարօրինակությունները սկսվեցին այն ժամանակ, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետևյալ ելույթով հանդես եկավ. «Ազատել Դորոխինին Ադրբեջանում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»: Սրան հետևեցին ադրբեջանական զլմ-ների նորությունները, որ ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանից ագրեմա չի ստացել Զուևին նոր դեսպան նշանակելու համար:

Флаг России

Պարզվում է, ինչպես ասում է բաքվեցի քաղաքագետ Իլգար Վելիձեն. «եթե չկա համաձայնություն, նշանակում է դրա համար հիմքեր կան»: Բայց ինչպիսի՞: Ադրբեջանական մեկ այլ լրատվական հստակեցնում է, որ ՌԴ ԱԳՆ-ին Զուևին դեսպան նշանակելու ագրեմայի մերժումը կապված է վերջինիս պրոհայկական դիրքորոշման հետ: Նման դեպքեր դիվանագիտական աշխարհում շատ հազվադեպ են լինում, իսկ ռուս-ադրբեջանական ժամանակակից հարաբերությունների պատմության մեջ բացառություն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նման միջադեպ տեղի ունեցավ Վրաստանում, երբ Թբիլիսին հրաժարվեց Կովկասյան Ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մինասյանին ագրեմա տալ, ում Երևանը փորձում էր դեսպան ուղարկել այդ երկիր:

Այդ ժամանակ Վրաստանում իրենց այդ քայլը կապեցին այն բանի հետ, որ Մինասյանը հանդիսանում է Սամցխե-Ջավախքի ծնունդ, որը հայաբնակ տարածաշրջան է Վրաստանում: Նշենք, որ Մինասյանը որպես գիտնական հայտնի է իր գիտական և քաղաքական ելույթներով, որոնցում քննարկվել են տարածաշրջանային սուր հարցեր:

Ի դեպ, ավելի վաղ ագրեմա չէր ստացել նաև Հայաստանի ԱԺ ներկա նախագահ Արա Բաբլոյանը: Ինչպես հայտարարեց վրացի քաղաքագետ Թեյմուրազ Թումանիշվիլին «չի կարելի բացառել, որ Թբիլիսին հաշվի է առել նաև Բաքվի կարծիքը»՝ խուսափելով վրացա-ադրբեջանական հարաբերությունների վրա բացասական ազդեցությունից:

Մինասյանը և Բաբլոյանը հանրային դեմքեր են: Ցանկության դեպքում կարելի էր կառչել նրանց ցանկացած ելույթից: Բայց ի՞նչ ունի Բաքուն Զուևի դեմ, ով տեղեկատվության համաձայն, ընդհանրապես հանրային ելույթներով հանդես չի եկել: Բացի այդ, Ադրբեջանը հիանալի գիտի, որ դեսպանը, թեկուզ և լիազոր, միևնույն է, չինովնիկ է, ով հանդիսանում է իր երկրի ներկայացուցիչը:

Փոխադարձ հարաբերությունների մնացած ուղղությունները չեն որոշվում դեսպանների մակարդակով: Նրանք միայն նպաստում են ընդունված որոշումների իրականացմանը և փորձում հարթել երկրների միջև ծագած բացասական երևույթները:

Զուևի հետ կապված՝ Sputnik-Азербайджан-ը հետևյալն է գրում. «ՌԴ ԱԳՆ-ից ոչ ոք ո՛չ ադրբեջանական և ոչ էլ ռուսական զլմ-ների հետ չի քննարկել տվյալ հարցը»: Եթե այդպես է, ուրեմն խոսքը գնում է քաղաքական և դիվանագիտական պրովոկացիայի մասին՝ հրահրված Մոսկավի դեմ Բաքվի կողմից:

Հիմա էլ, ադրբեջանական АПА գործակալությունը, պետդումայի իր ռուսական աղբյուրներին հղում անելով, գրում է՝ նախ և առաջ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան նշանակվելու է դիվանագետ, ով այժմ ԱՊՀ երկրներից որևէ մեկում դեսպան է աշխատում: Միաժամանակ արդեն ՌԴ նախկին դեսպան Դորոխինը, ով բավական զգույշ մարդ է և իր դեսպանության ընթացքում ոչ մի հայտարարություն չի արել, որը կարող էր վնասել երկու երկրների դիվանագիտական հարաբերություններին, Բաքվում հրաժեշտի ելույթ ունեցավ: Նա շնորհակալություն հայտնեց ադրբեջանցիներին ՌԴ դեսպանի և դեսպանատան հանդեպ տածած ընկերական հետաքրքրության համար, նշելով, որ այդքան տարիների ընթացքում իրեն բախտ է վիճակվել վկա և մասնակից լինել բազմաթիվ կարևոր իրադարձությունների, որի արդյուքը ռուս-ադրբեջանական գործընկերային հարաբերությունների ընդլայնումն է՝ հիմնված հարգանքի և միմյանց հանդեպ ունեցած բացարձակ ինքնիշխանության վրա, չմիջամտության և շահերի բաշխման վրա: Միաժամանակ նա հայտարարեց այն, ինչ իր նախորդները չէին ասել. «Ռուսաստանը և Ադրբեջանը տարբեր են մասշտաբներով, մենթալիտետով, մշակույթով և շատ այլ բաներով, քաղաքական հետաքրքրություններով»:

Դա այդպես է: Վերջին ժամանակներում Մոսկվայի և Բաքվի քաղաքական երկխոսությունը շատ անհարթ է գնում: Խոսքերով Ադրբեջանը հաճախ է սիրում կրկնել «ստրատեգիական գործընկերության մասին»: Իրականում երկու երկրներն էլ տարբեր աշխարհաքաղաքական կողմնորոշումներ ունեն: Բաքուն բարդ տարածաշրջանային խաղի մեջ է ներքաշվել, որի նպատակն է սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը Անդրկովկասում՝ աղբամանը նետելով պատմական գործընկերությունը և երկու երկրների հարաբերությունները՝ ընտրելով նոր գործընկերներ: Բոլոր նշանները ցույց են տալիս, որ սա «արևելյան տիպի» պետության ձևավորման նման մի բան է, ընդհանուր պատմություն, մշակույթ, սա կարծես Թուրքիայի հետ լեզու գտնելու մի ձև է:

Նրանք նաև ընդհանուր աշխարհաքաղաքական հակառակորդ ունեն՝ Հայաստանը: Տրամաբանորեն Ադրբեջանի և Թուրքիայի այս քայլերը պետք է ուղղվեն ղարաբաղյան հիմնախնդրի «կարգավորմանը», չնայած նրանք ի վիճակի չեն Անդրկովկասում «իշխանության վակուում» առաջացնել: Ինչ-որ բանի հասնել միայն կարող է Ռուսաստանը: Բայց միայն ադրբեջանական կողմում խաղալ Մոսկվան այլևս չի պատրաստվում: Ադրբեջանական ղեկավարությունը հասկանում է, որ իրավիճակը հակված է փոփոխությունների: Աշխարհաքաղաքական առումով փոփոխություններ են տեղի ունենում Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում: Ռուսաստանի համար կարևորը չխուսափելն է շատ չոր և հստակ կանոններով խաղալուց: Մոսկվան պետք է հստակ գնահատի՝ ինչ է պատրաստ առաջարկել Ադրբեջանին և ինչ է Ադրբեջանը ուզում փոխարենը ստանալ:

Եվ ավելին, ՌԴ Պետդումայի ներկայացուցիչ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է Ադրբեջան այցի հետաձգման մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վոլոդինը մեծ պատվիրակությամբ դեկտեմբերի 23-ին մեկնելու էր Բաքու: Հանդիպման շրջանակներում սպասվում էին երկկողմ հանդիպումներ Պետդումայի և Միլի Մեջլիսի ներկայացուցիչների միջև, ինչպես նաև Վոլոդինի հանդիպումը Ադրբեջանի ղեկավարության հետ: Այցի հետաձգման պատճառների մասին չի հաղորդվում:

 

https://regnum.ru/news/polit/2350888.html