Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է նաև Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատարներից մեկի՝ Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոց անվանակոչելու մասին որոշման երկու նախագիծ: Դրանցից մեկը Հանրապետական խմբակցության առաջարկն է, մյուսը՝ «Ելք» խմբակցության: Հանրապետականներն առաջարկել են Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչել Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը: Իսկ «Ելք»-ն առաջարկել է Երևանի Լենինգրադյան փողոցը վերանվանել Լեոնիդ Ազգալդյանի անունով:
«Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպության համահիմնադիր, Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկեր Հովսեփ Հովսեփյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք մարտական ընկերներով անընդունելի են համարում Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոց անվանակոչելու հարցում քաղաքական շահարկումները՝ հավելելով, որ իրենք եղել են այն փողոցում, որը Երևանի քաղաքապետի առաջարկով նախատեսվում է անվանակոչել իրենց հրամանատարի անունով և տվել են իրենց հավանությունը:
Հիշեցնենք, որ Նոյեմբերի 23-ին 2017թ., Մարսելի ՀՀ հյուպատոսությունում Երեւանի Քաղաքապետ՝ Տարոն Մարգարյանը հանդիպած է Արևմտեան Հայաստանի Նախագահ՝ Արմենակ Աբրահամեանին հետ:
Երևանի քաղաքապետը և Արևմտեան Հայաստանի Նախագահը զրուցեցին կարք մը հարցերու շուրջ, այդ թուին Երևանի փողոցներէն մէկը՝ Հրամանատար Լեոնիդ Ազգալդյան անուանելու մասին: Նաև տեղի ունեցան, Հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի արժեքներու կարեորման անհրաժեշտութեան շուրջ միտքերու փոխանակում: