Լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման։

«Ձեր սխրանքը, Ձեր կատարածը հայ ազգը դեռ շատ երկար ժամանակ հիշելու ու գնահատելու է». — լեգենդար հրամանատարին ասել է Արցախի նախագահը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ արցախյան գոյապայքարի և ապրիլյան պատերազմի օրերից հայտնի լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը պարգևատրել է «Ոսկե արծիվ» շքանշանով և արժանացել Արցախի հերոսի կոչման։ Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Խորհրդանշական միջոցառումը տեղի է ունեցել բանակի մարտական կառավարման կենտրոնում՝ Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի ներկայությամբ:

«Մենք ժամանակ ունենալու ենք դեռ՝ գնահատելու բոլորի սխրանքը: Բայց այսօր մենք ականատեսն ենք եղել լեգենդար «Եղնիկներ»-ի հերոսական մարտական գործողություններին, որի արդյունքում ոչ միայն գրավել են անհրաժեշտ ստրատեգիական բարձունքներ, այլ նաև հակառակորդին կարողացել են պատճառել բավականին մեծ կորուստներ: Ոչ միայն այսօր, այլ վերջին մի քանի օրերին: Եվ այդ առումով, այս պահին, տեսնելով ընդամենը րոպեներ առաջ կատարված սխրանքը, որոշել եմ լեգենդար հրամանատար Կարեն Աղասիի Ջալավյանին պարգևատրել Արցախի հերոս բարձրագուն կոչմամբ», — մասնավորապես հայտարարել է Արցախի նախագահը: