Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խաղաղ հավաք է անցկացվում ի զորակցություն՝ Արցախի ու հայ զինվորի:

 «Ջավախքն Արցախի կողքին է» կարգախոսով հավաքի մասնակիցները քայլերթով գնում են Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ միասնական աղոթք եւ մոմավառություն կկատարեն։

Հիշեցնենք, որ Ախալքալաքում եւ մի շարք համայնքներում մի քանի օր է դրամահավաք իրականացվում:

Նշենք, որ Ախալքալաքից շուրջ 10 բեռնատար հումանիտար օգնություն է ուղարկվել Հայաստան: