Նոյեմբերի 26-ից թուրքական ժանդարմերիայի հատուկ նշանակության ուժերը ռազմական գործողություններ են սկսել «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) զինյալների դեմ Աղրը (Արարատ) և Թոնդրակ լեռների շրջանում: Կիրառվում են 155 մմ տրամաչափի ինքնագնաց հաուբիցներ և հարվածային ուղղաթիռներ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

 


Թուրք ուժայինները PKK-ի դեմ գործողություններ են իրականացնում Թոնդրակ լեռան շրջանում. նոյեմբեր 2017թ.

Ռազմական գործողություններին ներգրավել են նաև թուրք-իտալական համատեղ արտադրության «Աթաք» ուղղաթիռներ և Թուրքիայում հավաքվող «Ֆըրթընա» ինքնագնաց հրետանային համակարգեր:
Ըստ աղբյուրի՝ թուրք ուժայինները ոչնչացրել են քուրդ զինյալների ապաստարաններն ու թաքստոցները:
Նշենք, որ թուրք-քրդական բախումները վերսկսել են դեռևս 2015թ.-ի ամռանից: Դրանք առավել ակտիվ էին 2015թ.-ի ամռանից մինչև 2016թ.-ի ձմեռ ընկած ժամանակահատվածում, երբ քուրդ զինյալները լուրջ դիմադրություն էին ցույց տալիս:
Զինված բախումները հիմնականում ընթանում են Արևմտյան Հայաստանի նահանգներում:


PKK-ի դեմ գործողություններին ներգրավվել են «Աթաք» ուղղաթիռներ

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: Իսկ 1920թ. հունվարի 19-ին՝ Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը դե ֆակտո (de facto) ճանաչեց այն՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն, որի սահմանները Թուրքիայի հետ 1920թ. նոյեմբերի 22-ին սահմանագծել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից  բռնազավթված լինելու է պատճառով:Հիշեցնենք, որ 1894-ից միչև 1923թ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարության կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության: