Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից  մեկը՝ Մայքլ Ջորդանը, որն «Ինստագրամ»-ում ունի 14 մլն հետևորդ, անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝ իր աջակցությունը հայտնելով Հայաստանին:

«Այլևս ոչ մի ցեղասպանություն: Մտածում եմ իմ հայ ընկերների և բոլոր հակամարտության գոտիներում գտնվող մարդկանց մասին: Այս հավելվածն օգտագործում եմ, որպեսզի տեսնեմ այն, ինչ լրատվամիջոցները ցույց չեն տալիս»,- գրել է Ջորդանը:

Մայքլ Ջորդանն իր գրառման մեջ օգտագործել է #PeaceForArmenians (խաղաղություն հայերին) հեշթեգը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանի բանակն օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ռազմական գործողությունները շարունակվում են։