Մեկնարկել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի աշխատանքային այցը Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նա նշել է, որ նախարարը Դենիասի գլխավորած պատվիրակությունը նախ այցելել է Հայերի դեմ ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին, որից հետո այցելել է ԱԳն: Հույն նախարարին ողջունել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

ԱԳ նախարարների հանդիպմանը կհաջորդի նրանց համատեղ մամուլի ասուլիսը:

Leave a Reply