Յորքշիրի ֆուտբոլի միջազգային հավաքականի ՝Աշխարհի Ֆուտբոլի Գավաթի եզրափակչում խաղալը մի խումբ նվիրյալների երազաքն է միջազգային փառքի հասնելու համար: Գրում է BBC-ին:

Յորքշիրի Ֆուտբոլի միջազգային Ասոցիացիան հիմնադրվել է հուլիսին և ղեկավարը՝ Ֆիլիպ Հեգարտը, պնդում է, որ սա կատակ չէ: Ասոցիացիան փորձառու կիսապաշտպան Ռայն Ֆարրելին նշանակել է հավաքականի գլխավոր մարզիչ:

Հեգարտի խոսքով՝ դիմել են, Անկախ Ֆուտբոլային Ասոցիացիաների Կոնֆեդերացիա (CONIFA), որպեսզի միանան նրանց: «Եթե ամեն ինչ ընթանա, ինչպես նախատեսել ենք, հավաքականը կկարողանա հաջորդ տարիների ընթացքում մասնակցել միջազգային եզրափակիչներին՝ խաղալով Արևմտյան Հայաստանի թիմի հետ»:

CONIFA-ն ֆեդերացիա է, որն աջակցում է այն ազգերի, կրոնների, ազգային փոքրամասնությունների և չճանաչված պետությունների միջազգային ֆուտբոլային հավաքականներին, որոնք ՖԻՖԱ-ի կողմից չեն ճանաչվել:

The YIFA shirt

Յորքշիրի հավաքականը հույս ունի, որ մյուս տարի սպասվող տարեկան ընդհանուր ժողովին կընդունվի Անկախ Ֆուտբոլային Ասոցիացիաների Կոնֆեդերացիայի կողմից: Դա անելու համար, Յորքշիրի հավաքականը, որ իրեն Վիկինգ անվանումն է տվել, պետք է Կոնֆեդերացիային ապացուցի կոմսության լեզվական և այլ տարբերությունները: Խաղացողների ընտրությունը տեղի կունենա Յորքշիրի ավանդական սահմանների շրջանակում, որը կար 1974թ. առաջ նախքան տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կոմսության վերակազմավորումը, որի արդյուքնում որոշ շրջաններ՝ Համբերսայդը և Քլեվլենդը դուրս մնացին :

«Ես միայն մի Յորքշիր եմ ճանաչում և վերջ»,- ավելացրեց Հեգարտը:

Հավանաբար կխաղան ցածր կարգի ֆուտբոլիստներ, Ազգային լիգայից կամ ավելի ցածր:

«Եթե դրանից  բարձր մակարդակի ինչ-որ խաղացող ցանկանա խաղալ Յորքշիրի համար, հիանալի է»,- նշեց նա:

Դեկտեմբերին Hemsworth Miners Welfare FC-ում ֆուտբոլիստների համար տեղի կունենա փորձնական հանդիպում:

Կոնֆեդերացիայի 30 ֆուտբոլային հավաքականներից լավագույնը Օկկիտանիայի հավաքականն է, որը ձևավորվել է Իտալիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի օկկիտանական լեզվով խոսող տարածքների խաղացողներից:

CONIFA-ի Ֆուտբոլի Աշխարհի Կոնֆեդերացիայի առաջնությունը տեղի է ունենալու 2018թ-ին: 6 հավաքականներ, ինչպիսիք են Աբխազիան, Տիբեթը, Արևմտյան Հայաստանը, Թամիլ Էլամը, Ֆելվիդեկը և Բարավան, արդեն որակավորում ստացել են:

M62 near Huddersfield

Հեգարտը հույս ունի, որ մի օր էլ Յորքշիրի թիմը կլինի մրցակցող հավաքականների շարքում:

Ինչպես ասվեց, Արևմտյան Հայաստանի ազգային հավաքականը որակավորում ստացել է և մասնակցելու է 2018թ.-ի Ֆուտբոլի Աշխարհի Կոնֆեդերացիայի առաջնությանը Լոնդոնում:

Նշենք, որ Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կառավարման մարմինը ձևավարովել է 2015 թվականի մայիսին և նույն թվականի հունիսի 1-ին անդամակցել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիային:

 

 

http://www.bbc.com/news/uk-england-41974384