2017 թվականի մարտական պատրաստության ծրագրի համաձայն՝ Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակում անցկացրել են «Լավագույն հրետանային մարտկոց» թեմայով մրցույթ-վարժանք: Այս մասին դեկտեմբերի 2-ին տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Ադրբեջանի ԶՈւ հրետանավորները վարժանքներ են անցկացրել Նախիջևանում
Մրցույթին հրետանային հաշվարկները զբաղեցրել են նախօրոք պատրաստված կրակային դիրքերը և հանձնել նորմատիվներ անհատական ու խմբային կարգով:
Իրականացվել են նաև նոր կրակային դիրքեր գրավելու, նախապես որոշված և նոր հայտնաբերած թիրախները ոչնչացնելու գործողություններ:
Ավելի վաղ Նախիջևանում վարժանքներ էին անցկացրելԱդրբեջանի ԶՈւ դիպուկահարները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-19-ին, Ադրբեջանում մեկնարկած խոշորամասշտաբ զորավարժության շրջանակներում վարժանքներ էին անցկացվել Նախիջևանի առանձին համազորային բանակում։ Վարժանքներին ներգրավվել էին հրթիռահրետանային, տանկային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, ՀՕՊ ուժեր։
Ադրբեջանի ԶՈւ հրետանավորները վարժանքներ են անցկացրել Նախիջևանում
Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: Իսկ 1920թ. հունվարի 19-ին՝ Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը դե ֆակտո (de facto) ճանաչեց այն՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն, որի սահմանները Թուրքիայի հետ 1920թ. նոյեմբերի 22-ին սահմանագծել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու է պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-ից միչև 1923թ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարության կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:
Հիշեցնենք, որ 1921 թվականից ի վեր Ադրբեջանը իրականացրել է Նախիջեւանում էթնիկ զտումների եւ հայկական ազգային ժառանգության ոչնչացման քաղաքականություն: