Հոկտեմբերի 22-ին տեղի ուեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության հերթական խորհրդարանական քննարկումը։ Երևանում անցկացվող նիստին ներկա էին ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանը, ԱՀՀ վարչապետ Սեդա Մելիքյանը և մի շարք պատգամավորներ։ Խորհրդարանական քննարկման ժամանակ  քննարկվեցին Արցախի վերաբերյալ հարցեր, ներառվեցին կազմակերպչական և կանոնադրական հարցեր, որոնք ներկայացրին Արցախի պատգամավորները։

ԱՀՀ խորհրդարանի նիստը տևեց 1 ժամ 30 րոպե։ Հաջորդ նիստը տեղի կունենա մյուս հինգշաբթի,անհրաժեշտության դեպքում կգումարվի նաև արտահերթ նիստ։