Ցեղասպանագետների միջազգային միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանի ու Թուրքիայի գործողություններում Արցախի հայության նկատմամբ ցեղասպանության վտանգ կա:

Այս մասին հայտնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը, որը նաեւ ներկայացրել է հայտարարության տեքստն անգլերեն:\

Այդ հայտարարությամբ ցեղասպանագետները դատապարտել են Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմը և ցեղասպանությունը բացառելու միջոց են համարել Արցախի հանրապետության ճանաչումը:

Նրանք պահանջել են միջազգային հանրությունից ձեռնարկել ուղղակի և լուրջ ջանքեր անմիջապես կանգնեցնելու ադրբեջանական ագրեսիան, ինչպես նաև հակահայկական պետական քարոզչությունը և ատելությունն Ադրբեջանում և Թուրքիայում: