Թեհրանն ուշադրությամբ հետեւում է ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում եւ չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին կամ տարածքներում, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

Իրանական լրատվամիջոցները հոկտեմբերի 20-ին հայտնել էին, որ անօդաչու սարքը Իրանի սահմանամերձ տարածք է ղարաբաղյան հակամարտության գոտուց: Դրանից առաջ Իրանական լրատվամիջոցներում քաղաքային իշխանությունների մակարդակով հայտարարություններ եղան, որ արցախյան ռազմաճակատի տարածքից Իրանի սահմանամերձ Խոդաֆարին քաղաքի հարակից հատվածներում արդեն ավելի քան յոթ տասնյակ հրթիռ է ընկել: